Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ոսկե օրենքը (առակ)

Ոսկե օրենքը  (առակ)
13.12.2024 | 07:16

Էշը էշին հարցրեց,

ձայնդ ինչու՞ է այդքան եղծ,

զռզռում ես միմիայն,

միթե չես կարող հանել

ավելի՛ կիրթ, անո՛ւշ ձայն:

-Այդպես ի՛նքդ էլ չես կարող,-

պատասխանեց էշն էշին,

ինչ չենք կարող, արդար չէ

պահանջել նույնն ուրիշից....

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ